Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում մեկնարկեց «One health» միջերկրային սեմինարը

Երևանում մեկնարկեց «One health» միջերկրային սեմինարը

Այսօր իր աշխատանքն է սկսել «Մոր և մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորում և արժեքների գնահատում» թեմայով «One health» միջերկրային սեմինարը:

 

Այն իր հյուրընկալ հարկի տակ միավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի 7 անդամ երկրի 45 մասնակիցների:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը` հավելելով, որ այս հանդիպման հիմնական նպատակը ծրագրավորման մի նոր գործիքին ծանոթացնելն է։ Իր խոսքով` դա հնարավորություն է տալիս գործող ծրագրերի ծախսերի կանխատեսումներ անել և ռազմավարական գնահատականներ տալ։

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան   Երևանում մեկնարկեց «One health» միջերկրային սեմինարը

 

«Այն մշակել են ԱՄՆ-ի փորձագետները, ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Մանրամասն կքննարկվեն ծրագրային այս մոտեցման հնարավորությունները և կիրառման ուղիները։ Դրանք նախատեսված են առողջապահական ամբողջ համակարգի, այդ թվում` հանրային առողջապահական խնդիրների լուծման համար»,- ասաց փոխնախարարը:

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, ով ևս ներկա էր միջոցառմանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող քննարկումները, մասնավորապես, ծախսարդյունավետությանը վերաբերող խնդիրները շատ արդիական են:

 

Երևանում մեկնարկեց «One health» միջերկրային սեմինարը   Երևանում մեկնարկեց «One health» միջերկրային սեմինարը

 

«Հաշվի առնելով, որ այս ուղղությունը պահանջում է մշտական մեծ ծախսեր` մենք, անշուշտ, մեծ տեղ ենք տալիս նման քննարկումներին»,- ընդգծեց Ա. Մուրադյանը, ապա հավելեց, որ առողջապահության տարեկան բյուջեի շուրջ 35-40 տոկոսն ուղղվում է մոր և մանկան ոլորտին:

 

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը կարևորեց այն հանգամանքը, որ եվրոպական տարածաշրջանի գրասենյակը նման սեմինար անցկացնելու համար հենց Հայաստանն է ընտրել:Տիկին Սարիբեկյանի փոխանցմամբ`Հայաստանի համար դա մեծ պատիվ է:

 

Նշենք, որ սեմինարի աշխատանքները կամփոփվեն հուլիսի 17-ին:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ